Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առնվազն տասը տոկոսի նկատմամբ պետք է կիրառվի ուսման վարձավճարի զեղչ

Առնվազն տասը տոկոսի նկատմամբ պետք է կիրառվի ուսման վարձավճարի զեղչ
16.11.2013 | 13:21

Աղվերանում այս օրերին ընթացող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքներ» թեմայով սեմինարի ժամանակ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ մինչև 2018թ. աշխատում են անցնել բուհական համակարգում որակի ապահովմանը, որը կարող է հիմք դառնալ միջազգային հավատարմագրման անցնելու համար: Նա հիշեցրեց, որ 2011 թ. ՀՀ կառավարությունը հաստատել էր բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը: Ուսանողների ֆինանսական աջակցության ծրագրերի մեջ են մտնում լավագույն առաջադիմության անվանական կրթաթոշակների տրամադրումը, պետության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը, բուհերի կողմից սոցիալապես տարբեր խմբերի ուսանողներին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցումը, ուսման վարձի վերին շեմի սահմանումը:

Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ ուսանողների առնվազն տասը տոկոսի նկատմամբ պետք է կիրառվի ուսման վարձավճարի զեղչ:

Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ այժմ նախարարությունը զբաղված է մասնագիտությունների ցանկի շնորհվող որակավորումների վերանայմամբ: ԿԳՆ վարչության պետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բակալավրիատի շրջանավարտները հաճախ խնդիրներ են ունենում աշխատանք գտնելիս:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ